00:00:00

Մասիսում «Mitsubishi»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ»-ին. վարորդը մահացել է

11:03, 25 մարտ 2024 Պատահարներ

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի սկզբնամասում Արարատյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են նաև Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են նրա մահը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Գևորգյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր