00:00:00

Դատապարտում ենք, համերաշխություն հայտնում սգացող ռուս ժողովրդին․ Բլինքեն

20:48, 23 մարտ 2024 Աշխարհ

ԱՄՆ իշխանությունները խստորեն դատապարտում են  մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում զոհերի համար սգացող ռուսաստանցիներին։ Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ցավակցական ուղերձում։

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է երեկ Մոսկվայում տեղի ունեցած  ահաբեկչությունը։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին ու հարազատներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի ոճրագործությունից։

«Մենք դատապարտում ենք ահաբեկչությունը՝ իր բոլոր դրսևորումներով և համերաշխ ենք ռուս ժողովրդի հետ, որը սգում է այս սարսափելի իրադարձության հետևանքով զոհերի կորուստը»,- նշված է Բլինքենի ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր