Մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի դեսպանատուն են այցելում, ծաղիկներ խոնարհում դեսպանատան դիմաց՝ իրենց անկեղծ ցավակցությունները հայտնելով ռուս ժողովրդին։
ԲՀԿ քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների անդամները, բազմաթիվ կուսակցականներ ևս իրենց հարգանքի տուրքն են մատուցել տեղի ունեցած ոճրագործության զոհեր հիշատակին։
«Մենք ապրում ենք դաժան աշխարհում։Մեր ցավակցությունն ենք հայտնում ռուս ժողովրդին, Ռուսաստանի Դաշնությանը, ոչ մի երկիր ապահովագրված չէ, տա Աստված, որ այլևս նման բաներ չլինեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը համոզմունք է հայտնել՝ ահաբեկչության բոլոր կազմակերպիչները և իրականացնողները պատժվելու են ամենադաժան կերպով․ «Դա արդեն ակնհայտ է»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում