ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ում (նախկին Twitter) գրառմամբ է դատապարտել Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ես խստագույնս դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Ահաբեկչության թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են»,- գրել է Բորելը։
Նա նշել է նաև, որ միջազգային հանրությունը պետք է միասնական պայքարի ընդդեմ տեռորիզմի։