ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին երկրում համազգային սուգ է հայտարարել մարտի 22-ի երեկոյան Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Ողբերգության զոհ է դարձել առնվազն 115 մարդ, ևս 100-ը վիրավորվել են։
«Մարտի 24-ը հայտարարում եմ համազգային սգո օր»,- ասել է պետության ղեկավարը
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, անհայտ անձինք կրակ են բացել Պիկնիկ խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։