Ոչ մեկին չի հաջողվի Ռուսաստանում պառակտման թունավոր սերմեր ցանել, խուճապ ու տարաձայնություն տարածել, Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ՌԴ քաղաքացիներին հղած իր տեսաուղերձում հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է՝ Ռուսաստանը չի կոտրվել նույնիսկ ամենադժվար փորձությունների ժամանակ, այդպես կլինի նաև հիմա։
«Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանն անցել է դժվարին, երբեմն ՝անտանելի փորձությունների միջով, բայց ավելի է հզորացել։ Այդպես կլինի նաև հիմա»,- ասել է նա։
«Մեր ընդհանուր պարտքն է հիմա՝ միասնական լինել։ Հավատում եմ՝ այդպես էլ լինելու է։ Ոչ ոք և ոչինչ չի կարող խաթարել մեր միասնությունը և կամքը, մեր վճռականությունը, Ռուսաստանի միասնական ժողովրդի ուժը։ Ոչ մեկին չի հաջողվի մեր բազմազգ հասարակության մեջ պառակտման թունավոր սերմեր ցանել, խուճապ և տարաձայնություն տարածել»,- հայտարարել է ՌԴ նախագահը։