00:00:00

Թերուսներին բնորոշ հատուկ հիմարություն. Ղազինյանը՝ ակադեմիական քաղաք հիմնելու մասին․«Հրապարակ»

09:24, 23 մարտ 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունների կողմից օրակարգ բերված ակադեմիական քաղաք կառուցելու գաղափարն ամենախստիվ քննադատում են բուհական եւ գիտական շրջանակները: Այդ ծրագիրը, ըստ ծրագրի մասնակիցների հայտարարությունների, ավարտին կհասցվի 2030 թվականին, բայց այսօր բուռն քննարկումներ են ընթանում։

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ գաղափարին, Գ. Ղազինյանը հորդորեց լուրջ չվերաբերվել` դա Նիկոլ Փաշինյանի կողմից ասպարեզ նետված շեղող ծրագիր է․ «Թերուսներին բնորոշ հատուկ հիմարություն․․․ թվում է, թե ո՞նց կարելի է նման հիմար գաղափար ներկայացնել, բայց իրականում դա շեղող նպատակ ունի, որպեսզի աղմուկ բարձրանա, քննարկեն, իսկ իրենք հանգիստ իրենց հանձնողական ծրագիրն առաջ տանեն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 03․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր