00:00:00

Փաշինյանի թիկնապահները պետությունից տրանսպորտի փող են ուզում ․«Հրապարակ»

09:01, 23 մարտ 2024 Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պետական պահպանության ծառայությունը դիմել է կառավարությանը՝ պահանջելով, որ արձակուրդ մեկնելիս իրենց տրանսպորտի ծախսերը հոգան պետբյուջեից։ Պարզվում է, որ ԱԱԾ աշխատակիցներն օգտվում են նման արտոնությունից: Քանի որ պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից անջատվել է՝ դառնալով վարչապետի ենթակայության ներքո գործող ծառայություն, ապա հիմա էլ պետք է օգտվեն այդ արտոնությունից։

Նշենք, որ այս արտոնությունը վերաբերում է ՀՀ տարածքում հանգստանալու դեպքերին, այսինքն՝ եթե, օրինակ, Փաշինյանի թիկնազորում ծառայող թիկնապահներից մեկը հանգստանալու մեկնի Տավուշի մարզի Դիլիջան համայնք, ապա տրանսպորտի գումարը պետք է փոխհատուցվի պետության կողմից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 23․ 03․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր