Մոսկվայի երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում, հայտարարել է Ռոսավիացիան․
«Խնդրում ենք ուղևորներին ժամանակից շուտ հասնել Շերեմետևո, Դոմոդեդովո, Վնուկովո և Ժուկովսկի օդանավակայաններ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ իր հերթին հայտնել է, որ Մոսկվայում բոլոր հանրային միջոցառումները չեղյալ են հայտարարվում։
Նշենք՝ ՌԴ ԱԴԾ-ի նախնական տվյալներով՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը վիրավորվել են։