Այս շաբաթավերջին Մոսկվայում բոլոր մարզական, մշակութային և հանրային այլ միջոցառումները չեղյալ են հայտարարվել, այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Ես որոշել եմ այս շաբաթավերջին չեղարկել բոլոր մարզական, մշակութային և հանրային այլ միջոցառումները Մոսկվայում: Խնդրում եմ ըմբռնումով վերաբերվել»,- գրել է Սոբյանինը։
Լրատվամիջոցները հաղորդում են «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 40 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին: