Մոտ 100 մարդ դուրս է բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի նկուղից, մի մասը հրդեհի պատճառով չի կարողանում դուրս գալ շենքից։ Риа Новости-ն մանրամասներ է հայտնում համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ փրկարարները համերգային դահլիճի շենքի տանիքից մարդկանց դուրս են բերում վերամբարձ մեխանիզմների միջոցով:
Այս պահի դրությամբ հաղորդվում է 40 զոհի և 100-ից ավելի վիրավորների մասին։ Ահաբեկիչները հինգն են եղել։ Ռուս գվարդիայի հատուկ ջոկատայինները շենք են հասել կրակոցների սկսվելուց մեկ ժամ անց։ Վնուկովո օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: