Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3.000 բեռնատար մեքենա, հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, փոխանցում է Sputnik Грузия-ն։
Ձյան և ցածր տեսանելիության պատճառով՝ դեռ երեկվանից դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին երթևեկությունը արգելված էր ծանրաքաշ բեռնատարների համար։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելուն սպասում է 3 038 բեռնատար մեքենա: