Ժնևում մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-25-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովին։