«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«Առողջապահության նախարարություն՝ ՍՏՈՊ։ Կրկին փաստում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տենդագին գործում է հանուն մի խումբ մարդկանց անձնական շահերի («Առողջության իրավունք»ԻՀԿ-ն այդ արատավոր երևույթին ոչ վաղ անցյալում բազմիցս անդրադարձել է):
Ըստ «Առողջության Իրավունք» ԻՀԿ-ի հավաստի աղբյուրների հիմա էլ առոջապահության նախարարության թիրախը Դատաբժշկական գիտագործական կենտրոնն է: Մեր աղբյուրները հայտնում են, որ առողջապահության ոլորտի կառավարիչները օգտվելով ստեղծված իրավիճակից (սույն կենտրոնի տնօրենը այս պահին անցնում է քրեական գործով)
փորձում են հերթական ավերչ, ոչնչացնող գործառույթները իրականացնել կայացած նեղ մասնագիտական կառույցում՝ միաժամանակ նաև վաղուց երազած «ձկների» որս անեն իրենց համար մինչ օրս ոչ հասանելի դատաբժշկական ոլորտում:
Այսպիսով, գայթակղված «նոր բարձրունքներ» գրավելու անհագ ցանկությամբ, առողջապահության նախարարության կառավաիչները որոշել են իրենք անձամբ փախեն, վերաձևեն իր կանոնադրությամբ և ոլորտը կարգավորող իրավական ակտերով գործող ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը, աշխատակիցների իրավունքների, պարտականությունների սահմանները: Մի խոսքով ,անցել են ուղղակի ղեկավարման, ասել կուզեմ գրոհել են այս խիստ նեղ մասնագիտական կառույցի վրա՝ քարը քարին չթողնելու հեռանկարով:
Իսկ ընկեր կառավարիչներ, ՀՀ ԱՆ կանոնադրությամբ ե՞ք առաջնորդվում ներխուժելով առանձին իրավաբանական անձին վերապահված գործառույթների մեջ, որ՞ն է նպատակը՝ ձեզ «հարմար» կադրերի տեղավորումը, ո՞ր իրավական նորմով եք առաջնորդվում նման իմպերատիվ, ավելի շուտ կամայական գործառույթներ իրականացնելիս:
Երբ 2021թ.-ին նույն այս կառավարիչների խումբը ՊԱԳ-ի պետին(այդ ժամանակահատվածում ես եմ զբաղեցրել այդ պաշտոնը) նույն անթաքույց ինքնավստահությամբ և անպատժելիության անսահման զգացողությամբ «պարտադրում» էին բժշկական կազմակերպություններին պետական պատվերի իրենց կողմից արած վերաբաշխումը (շուրջ երեք մլրդ.-ի ) վերցնել իր վրա, ես նրանց քայլերը արդյունքում վերագրեցի անփորձության, բարձր պաշտոնից գինարբուքի մեջ լինելուն: Սայան, հիամա հասկանում եմ, որ այն գործելավոճ է և նպատակը առողջապահության ոլորտում բոլոր կայացած կառույցների, կադրերի տոտալ ոչնչացումն է՝ հանուն սեփական ամբիցիաների:
ՀՀ առողջապահության նախարարություն Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ առողջապահության նախարարությունը հերքեր այս տեղեկատվությունը և գոնե այս անգամ դրսևորվեր որպես հեռատես կառավարիչ:
կանխեք այս ավերչ, անօրինական գործընթացը»: