00:00:00

Գորիսի ճանապարհներին խիտ մառախուղ է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

20:24, 21 մարտ 2024 Հասարակություն

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ (կմ2+000 հատված) ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 500 մետր խորանադ ծավալով)։  Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70 մետր։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-15 մետր։

Ապարանի, Արագածի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր