00:00:00

Երևանում ու մարզերում սպասվում է անձրև, մառախուղ․ օդի ջերմաստիճանը կնվազի

23:04, 20 մարտ 2024 Հասարակություն

Երևանում մարտի 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առանձին շրջաններում մարտի 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը  մարտի 23-ին կնվազի 2-4 աստիճանով։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր