00:00:00

Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Կիրանցից մինչև Բաղանիս, միջպետական ճանապարհի վրա ոչ մի խանութ, ռեստորան, հյուրատուն չկա․ Նիկոլ Փաշինյան

17:14, 20 մարտ 2024 Հասարակություն

Կիրանցից Ոսկեպար ճանապարհով հարյուր անգամ անցել եմ, բայց շատ բան չես նկատում,101-րդ անգամ ես նկատում․․․ վերջին այցին նկատեցի, որ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս միջպետական ճանապարհ է, ոչ մի խանութ, ոչ մի ռեստորան, սրճարան, հյուրատուն չկա, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ այսօր ընդդիմադիրները փորձ են անում ներկայացնել, թե ամեն ինչ լավ էր, ու իշխանությունն է ուզում ամեն ինչ վատացնի։

«Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ Կիրանցից մինչև Բաղանիս, միջպետական ճանապարհի վրա ոչ մի խանութ չկա, ռեստորան չկա, հյուրատուն չկա։ Այն պրոբլեմը, որ քննարկում ենք, այդ մարդիկ այդ պրոբլեմը գիտեն՝ անկախ նրանից՝ ով է դրա մասին խոսում, ով չի խոսում»,-ասաց Փաշինյանը։

ԱԺ ՔՊ պատգամավոր Վահե Ղալումյանն էլ ասաց, թե Տավուշում իր աշխատելու օրոք այդ ճանապարհը 4 անգամ փոփոխության է ենթարկվել, իսկ 2015-ին Լինսի հիմնդրամը դադարեցրել է նույնիսկ շնարարությունը։

«Տարածաշրջանի ժողովուրդը իմացել է, որ էլի հնարավոր  են  փոփոխություններ այդտեղ, որևէ բան չեն ձեռնարկել։ Այդտեղ զիջումների բացարձակ բան չկա»,-ասաց Ղալումյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե ՀՀ կառավարության դիրքորոշումն այն է, որ 1991թ․ Ալմաթայի հռչակագրի հիման վրա ինչ պայմանավորվել է, պետք  ենթարկվի սահմանազատման, ապա սահմանգծման։

«Ինչը մերն է՝ մերն է, ինչը մերը չի՝ մերը չի, և այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, սա ՀՀ-ի անվտանգության ապահովման կարևորագույն գործոնն է»,-ասաց Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր