00:00:00

33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր

22:56, 18 մարտ 2024 Պատահարներ

Մարտի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Արծրուն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 34 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին, գրում է Shamshyan-ը։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արծրուն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր