00:00:00

Ավտովթար՝ Արարատի մարզում. 32-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

23:49, 17 մարտ 2024 Պատահարներ

Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Կ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները և ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը:

Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր