Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ մինչև բանակցությունների մեկնարկը Կիևին անհրաժեշտ է լրացուցիչ երաշխիքներ տրամադրել ռազմական օգնության տրամադրման հարցում։
«Մենք պետք է Ուկրաինային լրացուցիչ երաշխիքներ տանք, որպեսզի հստակ պատկերացնի ռազմական օգնության օրացույցը, որի վրա կարող է հույս դնել և վստահորեն շարունակել մինչև այն պահը, երբ հնարավոր դառնան բանակցությունները (հակամարտությունը դադարեցնելու մասին - խմբ.)»,- ասել է Մակրոնը։