Ղրիմի բարեկամների միջազգային ասոցիացիայի թուրքական ակումբի նախագահ, թուրք քաղաքական գործիչ Ունվեր Սելը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ավարտվում է այն ժամանակը, որը արևմտյան երկրները տվել են Վլադիմիր Զելենսկիին՝ Ուկրաինան ղեկավարելու համար։
«Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի ընտրությունը Ռուսաստանի դեմ պայքարելն է մինչև վերջին ուկրաինացին: Բայց դա ուկրաինացի ժողովրդի իրական ցանկությունը չէ, և ոչ էլ անձամբ Զելենսկու ընտրությունը: Նա միայն հնազանդ կատարող է, Արևմուտքի ընտրությունը: ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի օգնությամբ Զելենսկիին և նրա թիմին իզուր հույս տվեցին և ստիպեցին հավատալ իրենց: Հիմա մոտենում ենք Զելենսկիին հատկացված ժամանակի ավարտին»,- ասել է Սելը:
Նրա խոսքով, եթե Զելենսկին մի փոքր ավելի խելացի լիներ, ռազմավարական սխալ թույլ չէր տա՝ թշնամական դիրք բռնելով Ռուսաստանի նկատմամբ։