Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղվարդ քաղաքի կամրջի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու այրված մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 76-ամյա Համլետ Գ.-ի դին՝ այրված վիճակում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը չոր խոտը այրել է, ինչի պատճառով ծխախեղդ է եղել ու այրվել։
Տեղի ունեցածը ինքնահրկիզում է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։