00:00:00

«Ագրեսիվ տոնը շարունակվեց, մինչև դուրս եկանք». Արա Ռոստոմյանը՝ Արագածոտնի մարզում միջադեպերի մասին

13:01, 15 մարտ 2024 Հասարակություն

Ուզում էինք բոլոր մարզային դպրոցներն այցելել, հետո նոր ասուլիսով հանդես գալ, բայց Արագածոտնի մարզում խնդիրներ եղան, դրա համար որոշեցինք հիմա խոսել, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ Արա Ռոստոմյանը։

Նրա խոսքով՝  Արագածոտնի մարզպետը ոչ ճիշտ ինֆորմացիա է տարածել։

«Մենք այդ մարզում չունենք ՀԿ անդամ, դրա համար, երբ գնացինք Ապարանի տարածաշրջան, փորձեցինք հանդիպել համայնքների ղեկավարների հետ, տեղյակ պահել իրենց, թե ինչ առաքելությամբ ենք գնացել։ Առաջին մեր կանգառը եղավ Ափնայում, համայնքի ղեկավարը մեզ շատ լավ դիմավորեց»,- մանրամասնեց  Ռոստոմյանը։

Այնուհետև իրենց խումբը համայնքի ղեկավարի հետ գնացել է Ափնայի դպրոց, որտեղ  տնօրեն Սուսաննա Հակոբյանը նախ թույլ չի տվել  նկարահանել, ապա թույլ չի տվել դպրոց մուտք գործել. «Ասաց, որ իրենք նկուղում դասասենյակ ունեն, «Փառքի անկյունը» տեղափոխել են այնտեղ։ Հետո պարզվեց՝ ոնց որ ՆԶՊ-ի դասասենյակն է, նկարներն էլ այնտեղ են տեղափոխել։ Ասաց՝ կարող ենք տանել, տեսնեք, բայց նկարել չի կարելի։ Ագրեսիվ տոնը շարունակվեց, մինչև դուրս եկանք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր