00:00:00

Մահացել է Արծվիկ Մինասյանի եղբայրը

11:16, 15 մարտ 2024 Հասարակություն

2024 թվականի մարտի 15-ին 55 տարեկան հասակում մահացել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքապետ Կորյուն Գարեգինի Մինասյանը:

Նա ծնվել է 1969 թվականի հունվարի 2-ին Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: Ավարտել է Շենիկի միջնակարգ դպրոցը, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ-ի Իրավաբանության ֆակուլտետը: Ծառայել է Խորհրդային բանակում, ապա շուրջ 14 տարի աշխատել է Արմավիրի ոստիկանական համակարգում, որպես քննիչ եւ հետաքննչական ստորաբաժանման ղեկավար: Մասնակցել է 1991-1994 թվականների Արցախյան պատերազմին՝ ակտիվ դերակատարություն ունենալով Արցախի բազմաթիվ բնակավայրերի ազատագրման գործում:

2002 թվականին ընտրվել է Արմավիրի մարզի Շենիկ ավանի գյուղապետ: 2022 թվականից մինչև մահը հանդիսացել է Բաղրամյան համայնքի Շենիկ գյուղի վարչական ղեկավարը: Նրա ղեկավարության տարիներին համայնքը բոլոր ոլորտներում առաջընթաց է գրանցել:

Կորյուն Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա Շենիկ գյուղում մարտի 16-ին ժամը 17:00-ից։

Հուղարկավորությունը մարտի 17-ին ժամը 13:00-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր