00:00:00

Ինչ է հայտնի Երևանում բռնկված խոշոր հրդեհից․ մանրամասներ

20:43, 12 մարտ 2024 Պատահարներ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում, ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 1 և թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատներից՝  1-ական մարտական հաշվարկ։

Լրացուցիչ ժամանել է ևս մեկ մարտական հաշվարկ։

Աղբյուրը հայտնում է, որ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից և մեծ արագությամբ է տարածվում, սակայն  հրշեջ փրկարարները, ինչպես նաև նրանց միացած պարեկները վտանգելով իրենց կյանքը կանխել են կրակի տարածումը։ Այս պահին ամբողջությամբ հրդեհը մեկուսացված է, սակայն  հրշեջները շարունակում են իրենց աշխատանքը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այրվել է մոտ 3000 քառակուսի մետր խոտածածկույթ և ծառեր, սակայն հրշեջների ու պարեկների աշխատանքի շնորհիվ  կրակի տարածումը ավելի մեծ հատված չի ընդգրկել։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր