Մարտի 12-ին, ժամը 13։36-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Արագածի փողոցի թիվ 11 հասցեում գտնվող գործարանի տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպիրտի պահեստում (մոտ 300 քմ)՝ հանգստի համար նախատեսված սենյակում (մոտ 6 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։10-ին, մարվել՝ 14։33-ին։ Այրվել են հանգստի սենյակը (մոտ 6 քմ) և պահեստի կախովի առաստաղը՝ մասամբ (մոտ 50 քմ)։