Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 02:10-ի սահմաններում 20-աամյա Ռազմիկ Թ .-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մասիսի կամրջի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել բետոնե սյուներին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, Ռազմիկ Թ.-ն տեղում մահացել է։
Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, կիսվել է իրարից, իսկ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են 2 օդամղիչ ատրճանակներ, որոնցից մեկը՝ թմբուկավոր։ Քննությամբ պարզվում է՝ արդյունք այն կապ ունի վթարի հետ