Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի արձանի» դիմաց գործող շշերի գործարանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյուն-փլուզման հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Պայթյուն-փլուզման պատճառը պարզվում է:
Նշված գործարանում շաբաթներ առաջ էլ խոշոր հրդեհ էր տեղի ունեցել: