00:00:00

Պարեկները կին վարորդներին կանգնեցրել են «տուգանելու պատրվակով», սակայն շնորհավորել են մարտի 8-ը

19:29, 08 մարտ 2024 Պատահարներ

Այսօր՝ մարտի 8-ին, կանանց միջազգային տոնի առթիվ կանանց շնորհավորելուն են միացել նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայությունը, հաղորդում է Shamshyan-ը։ 

ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ հանրապետությունում պարեկները կին վարորդներին շնորհավորում և ծաղիկներ են նվիրում:

ՊԾ Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ, Վանաձորում պարեկների աչքից չէին կարողանում խույս տալ կին վարորդները, ու երբ պարեկները նրանց կանգնեցնում էին, շատերը պարեկներին էին անմիջապես տրամադրում վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սակայն պարեկները ոչ թե ստուգում էին նրանց փաստաթղթերը, այլ անակնկալ փոխանցում էին նրանց ծաղիկներ ու շնորհավորում՝ մարտի 8-ի կապակցությամբ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր