00:00:00

Սևանի հրապարակում ավտոբուս է այրվել

19:28, 07 մարտ 2024 Պատահարներ

Մարտի 7-ին, ժամը 18:07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանի քաղաքային հրապարակում այրվում է ավտոբուս:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։22-ին, մարվել՝ 18:37–ին: Այրվել է «PAZ» մակնիշի մարդատար ավտոբուսը (վարորդ՝ Ց. Օ.). տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր