00:00:00

Վանաձորում, գետի ափին տարեց տղամարդու դի է հայտնաբերվել

18:15, 06 մարտ 2024 Պատահարներ

Մարտի 6-ին, ժամը 16։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասից գերեզմանատուն տանող ավտոճանապարհին՝ գետի ափին, տղամարդու դի է հայտնաբերվել․ դին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Է. Ս.-ի դին  (ծնված 1937 թ․) մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր