Թուրիքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքալե նահանգում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն զգացվել է նաև Ստամբուլում:
Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD):
AFAD-ի հաղորդմամբ՝ երկրաշարժի գոտում ավերածություններ և զոհեր չեն եղել, իրավիճակը կայուն է, իսկ տեղում դաշտային սեյսմիկ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Վարչության հայտարարությանը հաջորդել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի սոցցանցյան հրապարակումը:
Նա նշել է, որ Բուրսայի Նիլյուֆեր շրջանում զգացված երկրաշարժից փրկվելու նպատակով մի քաղաքացի է ցատկել 2-րդ հարկից, ում կյանքը սակայն փրկել չի հաջողվել: