Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 19-ամյա Յուրի Ե․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, ապա բախվել Հայկանուշ Լ․-ի վարած «Ford Focus» մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով բախվել թունելի բետոնե հենապատին և հայտնվել դեպի Հերացի թունել տանող հատվածի սկզբնամասում՝ փակելով ճանապարհի ողջ երթևեկելի գոտին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով բետոնե եզրաքարերին հարվածելու պատճառով մի քանի եզրաքար շպրտվել ու վնասել են Արսեն Մանասյանի վարած «Nissan Armada» և մեկ այլ քաղաքացու BMW մակնիշի ավտոմեքենան։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։