00:00:00

Ավտոտնակում վառարանի պայթյունից տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ քրեական վարույթ է հարուցվել

19:33, 29 փետրվար 2024 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ իվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է հետազոտման փուլում։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Մհեր Խ․-ն է, և նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում իրենց տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում տեղադրված փայտե վառարանը դեռևս անհայտ հանգամանքներում պայթել է, ինչից նա վնասվածքներ է ստացել։

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ «անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր