Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Տաթև վանական համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 23 տոննա ավիաբենզինով բարձված ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել ձորում՝ կողաշրջված վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվերեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի և մոտակա հենակետից ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որոնցից մեկը եղել է վարորդը։ Նրանք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:
Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսվել:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։