Փետրվարի 25-ին, ժամը 20։57-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 29-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով առկա են խցանումներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 21:55-ից 00։30-ը փրկարարները քարշակման միջոցով օգնություն են ցուցաբերել 14 բեռնատար և 7 մարդատար ավտոմեքենաների, որոնք շարունակել են ընթացքը: