Ընթրցողը խմբագրություն է զանգահարել եւ տեղեկացրել, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել 36 համարի երթուղին սպասարկող ավտոբուսում եւ տրամադրել լուսանկարներ:
36 համարի երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսի ապակին հանկարծակի «պայթել» է: Պայթյունի ուժեղ ձայն է լսվել, որից հետո ուղեւորները հայտնաբերել են ներսից փշուրների վերածված ապակին:
Ուղեւորները վախեցել են, սակայն վարորդը չի կարողացել բացատրել, թե ինչ է կատարվել եւ շարունակել է ճանապարհը:
Ուղեւորները կատարվածի հետ կապված տարբեր վարկածներ են քննարկել՝ քարով հարվածելուց մինչեւ օդամղիչ ատրճանակի կրակոց:
ԱԻՆ-ը այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն դեռ չի տվել: