Փետրվարի 23-ին, ժամը 18։43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել դեպի ձորակը:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։