Երեկ՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Համլետ Վ․-ն իր վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի «15 կվարտալից» դեպի «Սիլիկյան» թաղամաս տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված աղբարկղերին։ Հայտնում է Shamshyan-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ արորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ աղբարկղերն էլ մի մասը կոտրվել են, մի մասն էլ ցաք-ցրիվ են եղել։
Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։