00:00:00

Աշոտ Դանիելյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, ինչպե՞ս կարելի է այդպիսի տղային ձերբակալել. Արցախի ԱԺ պատգամավոր

13:34, 21 փետրվար 2024 Հասարակություն

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են կազմակերպել. Նրանք բողոքում են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնապահներից մեկի՝ Աշոտ Դանիելյանի ձերբակալման դեմ, որը նախօրեին «Եռաբլուրում» հայհոյել էր 24NEWS.am-ի լրագրողին ու օպերատորին:

Արցախի ԱԺ պատգամավոր Նելլա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Եկել եմ իմ մայրական աջակցությունը ցուցաբերեմ Աշոտ Դանիելյանին: Աշոտ Դանիելյանը, ինչպես գիտեք, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն է: Նա բազմիցս եռագույնն է ծածանել աշխարհի բոլոր պետություններում: Նա 5 երեխայի հայր է, նա զոհվածի որդի է, նա 44-օրյա պատերազմի մասնակից է, իսկական հերոս է, ինչպե՞ս կարելի է այդպիսի տղայի ձեռքերը շղթայել եւ ձերբակալել: Իհարկե, սա ոչ թե Աշոտին է վերաբերում, այլ սա հարված է պարոն Շահրամանյանի թիկունքին:

Սա մեսիջ է պարոն Շահրամանյանին եւ ղարաբաղցիներին, որ ձեններդ կտրեք, նստեք, ձայն չհանեք, այսպես կվարվեմ բոլորիդ հետ»:

Հարցին՝ ինչո՞ւ են այդպես վարվում, Գրիգորյանն արձագանքեց. «Չգիտե՞ք, որ այս իշխանությունները չեն սիրում ղարաբաղցիներին: Ալիեւի հետ միասին նրանք իրենց պլանն են կատարում, որ արցախցիները ձայն չգհանեն: Սա արցախցիներին տանում է դեպի մահ:

Թեեւ մենք հիմա գտնվում ենք հայրենիքում, բայց մենք մեզ խորթ ենք զգում, քանի որ դռները փակ են բոլորիս առաջ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր