00:00:00

Մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել․ ՀԱՕԿ նախագահ

21:04, 20 փետրվար 2024 Հասարակություն

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է հայ մարզիկներին՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փառահեղ հաղթանակների առիթով․

«Ես հպարտ եմ, որ մեր մարզիկները կարողացան այս դժվար պահին մեր ժողովրդին ուրախության և հպարտության րոպեներ պարգևել։

Օրեր շարունակ մեր փառահեղ մարզիկներն ապահովել էին հանրային համերաշխություն և, անկախ քաղաքական ու այլ տարբերություններից, անկախ նրանից, թե հայը աշխարհի որ ծայրում է, բոլորս հայ էինք, բոլորս միասին հուզվում և ուրախանում էինք, բոլորս հպարտ էինք մեր մարզիկների հաղթանակներով։

Մարզաշխարհում մերոնք Հայաստանը հարգել տվեցին։ Եվ այդպես հնարավոր է բոլոր ոլորտներում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր