00:00:00

Կրակոց՝ Երևանում. 30-ամյա կինը հրազենային վիրավորումով հասել է «Նաիրի» ԲԿ. Նոր մանրամասներ

15:06, 20 փետրվար 2024 Պատահարներ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 19-ի երեկոյան Երեւանում կրակոցի դեպքից:

Նախօրեին ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Ռուզան Ս.-ն է:

Տեղում ոստիկանները պարզել են, որ վերջինս իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայով վիրավոր վիճակում եկել էր «Նաիրի» բժշկական կենտրոն և նրան հայտնաբերել են բժիշկները հիվանդանոցին կից ավտոկայանատեղիում:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված 1 պարկուճ:

«Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պազել են նաև, որ նույն օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, Ռուզան Ս-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Վահագն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ռուզան Ս.-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանները ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Վահագն Ա.-ին և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր