00:00:00

Ագրարայինի ռեկտորի պարտականություններրը կատարողին տրամադրվող լրավճարի ֆոնդը հավասար է 3 ֆակուլտետների 1-ին կուրս ընդունվածների ուսման վարձավճարի ֆոնդին

12:55, 20 փետրվար 2024 Հասարակություն

Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի խորհուրդը իրականացրել է շուրջ 6 տասնյակ հաստիքների կրճատում, ինչպես նաև ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի համար սահմանել լրավճար՝ աշխատավարձը սահմանելով 855 հազար դրամ, նախկին 580 հազարի դիմաց:

2024թ. այս մասով ավելացված գումարը կկազմի 3,3 միլոն դրամ` (855000-580000)*12=3300000 դրամ: Զավեշտալին այն է, որ 3,3 միլիոն դրամի հաշվին օրինակ կարելի էր չկրճատել ամբիոնների 3 մասնագետների հաստիք: Մյուս զավեշտն այն է, երբ ուսումնասիրում ենք համալսարանի 2023-24 ուստարվա առկա ընդունելության արդյունքները:

Համալսարանի 5 ֆակուլտետներից երեքում ՝ ագրարային ճարտարարագիտության, ագրոնոմիական և անասնաբուժական ֆակուլտետներում ընդունվել են համապատասխանաբար 2, 5 և 1 դիմորդներ: Ութ 1-ին կուրսեցիների ուսման վարձավճարը կազմում է մոտավորապես 3,3 միլոն դրամ:

Փաստորեն ստացվում է, որ Զաքոյանին տրամադրվող լրավճարի տարեկան ֆոնդը հավասար է 3 ֆակուլտետների 1-ին կուրս ընդունված ուսանողների ուսման վարձավճարի ֆոնդին:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր