00:00:00

Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի Ամերիաբանկի հնարավոր վաճառքի հետ

11:18, 19 փետրվար 2024 Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ամերիա բանկի վաճառքին։
 
«Հաշվի առնելով Ամերիա բանկի հնարավոր վաճառքի հետ կապված Ռուբեն Վարդանյանի մասով հերթական ավելորդ շահարկումները՝
հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը, որը հասանելի է բոլորին՝
 
Ռուբեն Վարդանյանը անձամբ չի հանդիսանում Ամերիա Բանկի բաժնետեր։
 
Ռուբեն Վարդանյանի 48,8 % բաժնեմասը կառավարման է հանձնված «Իմաստ գրուպ» ընկերությանը։ Ոչ մի բաժնետեր իրավասու չէ նման հարցերի շուրջ միայնակ որոշում կայացնել:
 
Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զբաղվել բանկի կառավարմամբ՝ դուրս գալով բանկի խորհրդի կազմից։
 
Բանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2022թ․-ին։
 
Բանկի վաճառքի հնարավոր գործարքը պետք է ստանա Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հաստատումը։
Կարճ ասած՝ Ռուբեն Վարդանյանը որևէ առնչություն չունի բանկի հնարավոր վաճառքի հետ», - գրել է Մեսրոպ Առաքելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր