Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ փետրվարի 19-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Գորիսի, Գավառի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: