Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով։
Կողմերը Մյունխենում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:
Ալիևը նշել է Փաշինյանի հետ հանդիպումը Մյունխենում անցել է կառուցողական և օգտակար մթնոլորտում․ «Խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրական է, ժամանակն է վերացնել մի շարք մեխանիզմներ, որ ԵԱՀԿ շրջանակներում անցյալի մասունքներ են, ինչպիսիք են Մինսկի խումբը, բարձր մակարդակի պլանավորման կոմիտեն»: