00:00:00

Խոշոր ավտովթար․ վարորդը BMW-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր․ Shamshyan

11:27, 18 փետրվար 2024 Մամուլ

Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Արտակ Ա.-ն իր վարած BMW X1 մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց-Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր