Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Mercedes, Opel մակնիշի ավտոմեքենաներն ու բենզին տեղափոխող «ԳԱԶ-53» մակնիշի բենզատարը։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բենզատարը կողաշրջվել է ու սկսկվել է դիզվառելիքի արտահոսք։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, ինչպե նաև մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը։