SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Առանձնպես ծանր հանցագործությունների քննության վարչության քննիչները դատարանի կողմից թույլատրված որոշման հիման վրա խուզարկություն են իրականացրել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա տղամարդու տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խուզարկությանը մասնակցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, որի արդյունքում նշված քաղաքացու տանը հայնաբերվել է կարճեցված փողով հրազեն, Մակարով տեսակի ատրճանակ, որի փամփշտատուփում եղել է 6 փամփուշտ:
Արդեն տեղում այդ տան տերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն:
Դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականցվել նաև նրա հանցակից ընկերոջ՝ Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդու տանը, որտեղ հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ և վերջինս հայտնել է, որ դա պատկանում է իրեն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։