00:00:00

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են մեքենաներ, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

20:32, 15 փետրվար 2024 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սարգիս Գ․-ի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի և 61-ամյա Սմբատ Շ․-ի վարած Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan-ը։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Hyundai Santa Fe-ի ուղևոր, Երևանի բնակիչ 61-ամյա Գոհարիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալասարանական հիվանդանոց։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր